Թիվ ՏԴ/4522/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
21.04.2023
Պատասխանող՝ Լիանա Կամոյի Չապուխյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Աբովյան փողոց, 26 շ., բն. 27)
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/4522/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Նարեկ Կամոյի Չապուխյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Վալերյանի Պետրոսյանի ընդդեմ Լիանա Կամոյի Չապուխյանի, Թամարա Վահանի Մամիկոնյանի, Փրկիչ Մինասի Օքմինյանի, Սուսաննա Փրկիչի Օքմինյանի, Սեյրան Փրկիչի Օքմինյանի և Սոֆյա Փրկիչի Օքմինյանի` բաժինը բնեղենով առանձնացնելու, ակնհայտ աննպատակահարմարության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հունիսի 20-ին, ժամը՝ 15:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` 27112
Էլ. փոստ`