Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱԴ1/1085/02/22

25.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Թիվ 3528, ОСТ 22-750-73 նույնականացման տվյալներով, 1978 թվականի արտադրության (կարմիր վերամբարձ կռունկ) և թիվ 1030, ОСТ 22-1401-79 նույնականացման տվյալներով, 1983 թվականի արտադրության (դեղին վերամբարձ կռունկ) տեխնիկական միջոցները տիրազուրկ ճանաչելու և դրանց նկատմամբ Դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին վերաբերյալ գործ հարուցվելու մասին

Դիմող ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանը դիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարժական գույքերը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ Դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2022թ. որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին դիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է դատական նիստ՝ 2023 թվականի հունվարի 31-ին, ժամը 17:00-ին:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 13-ին, ժամը 13:00-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք. Ապարանի նստավայրում (հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Գայի 11):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224388

Էլ. փոստ`