Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/57757/02/22 քաղաքացիական գործով Հասմիկ Արտավազդի Մնոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/57757/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

16 դեկտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Արմեն Ռաֆիկի Մնոյանի հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ Հասմիկ Արտավազդի Մնոյանի, երրորդ անձ Տաթևիկ Ռազմիկի Թումանյան, ՀՀ նոտարական պալատ, ՀՀ կադաստրի կոմիտե՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Հայցադիմումն ստացվել է և դատավոր Ա.Մկրտչյանին մակագրվել 08.11.2022 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 10.11.2022 թվականին:
Դատարանի 14.11.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորը հայցադիմումը և կից փաստաթղթերը ստացել է 05.12.2022թ., եռօրյա ժամկետում արձանագրված թերությունները վերացված վիճակում հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան:
Հայցադիմումում բացակայում են հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ, վարույթ ընդունելու օր համարել սկզբնապես ներկայացնելու օրը:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`