Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԴ/24875/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

28.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Արթուր Ծատուրյանին
(ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., 32 շենք, բն. 25)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել երրորդ անձ Խաչիկ Օզչիլինկիրի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 29.12.2022 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/24875/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Համլետ Ասատրյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, Սերգեյ Ավթանդիլյանի, Արթուր Ծատուրյանի, երրորդ անձ Խաչիկ Օզչիլինկիրի, «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի, ՀՀ ՊԵԿ-ի՝ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Գործով պատասխանող Արթուր Ծատուրյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., 32 շենք, բն. 25 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան



Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`