Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ1/3114/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Լաերտ Շաբոյանին
(ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Ա. Խաչատրյան փողոց, տուն 1)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 15.02.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՎԴ1/3114/02/21 դատական գործով, ըստ հայցի «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Լաերտ Շաբոյանի, Զոյա Համբարձումյանի, Լուսինե Քոչարյանի, Սերինե Շաբոյանի, Պերճ Շաբոյանի, Պերճիկ Շաբոյանի, Մագա Շաբոյանի և Սամվել Շաբոյանի ՝ բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.11.2022 թվականին կայացված վճռի դեմ Սամվել Շաբոյանի, Պերճիկ Շաբոյանի, Լուսինե Քոչարյանի, Զոյա Համբարձումյանի, Լաերտ Շաբոյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Լաերտ Շաբոյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Ա. Խաչատրյան փողոց, տուն 1 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Սխալ հասցե» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՎԴ1/3114/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2023 թվականի որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 311

Էլ. փոստ`