Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6149/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

02.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



02.03.2023թ. ք.Երևան



Թիվ ՎԴ/6149/05/22 վարչական գործով

ՎԿԱ՝ Կարեն Մինասյանին

Հասցեն` ք.Երևան, Քանաքեռ Շրջանցիկ թունել, 171տուն

ՎԿԱ՝ Հայկ Իսպիրյանին

Հասցեն` ք.Երևան, Քանաքեռ 1-ին փողոց, 1 նրբ., 11/1տուն



ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/6149/05/22 վարչական գործն ըստ հայցի Հարություն Միշայի Մինասյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատարանը 02.03.2023 թվականին արձանագրային որոշում է կայացրել Ձեզ, որպես վկա, Դատարան հրավիրելու մասին՝ 29.08.2022 թվականին, ք.Երևան, Քանաքեռ, «Շրջանցիկ թունել» կոչվող վայրում «Oպել» մակնիշի ավտոմեքենան Հարություն Միշայի Մինասյանի կողմից առանց հաշվառման համարանիշների վարելու փաստի վերաբերյալ ցուցմունք տալու համար:

Դուք ծանուցվում եք, որպես վկա, ներկայանալու 2023 թվականի օգոստոսի 8-ին, ժամը՝ 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25), դատավոր Ա.Դարբինյանի նախագահությամբ վերը նշված վարչական գործով կայանալիք դատական նիստին:

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):

Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ դատական նիստին չներկայանալու դեպքում Ձեր վրա են դրվում չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը:

Ձեր չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի Ձեր նկատմամբ տուգանք նշանակելու, ինչպես նաև Ձեզ բերման ենթարկելու մասին որոշում կայացնել, որը կատարվում է անհապաղ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:









ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`