Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/0300/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

02.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդված

ԹԻՎ ՍնԴ/0300/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ա/Ձ Արտյոմ Տամիլի Ղումաշյանին
(ՀՀ, ք. Վանաձոր, Լազյան փ., շենք 25, բն. 3)

«ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ» ՍՊԸ-ԻՆ
(ՀՀ, ք. Երևան, Էրեբունի Նոր Արեշ 22 փ. 117)

«ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ» ՍՊԸ-ի
սնանկության գործով կառավարիչ
Վահագն Դավթյանին
(ՀՀ, ք․ Երևան, Լուկաշինի 1-ին շենք, բն. 22)

«Բարի Սամարացին» ՍՊԸ-ի աշխատակիցների
ներկայացուցիչ, փաստաբան՝ Գագիկ Գրիգորյանին
(ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 41, 81)

«Կոմսալ» ՍՊԸ-ին
(ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ 20 փողոց, 3)

«Արդիս» ՍՊԸ-ին
(ՀՀ, ք. Երևան, Բ. Մուրադյան 14, բն. 25)

«Գինափ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝
Ալբերտ Նաիրի Արզումանյանին
(ՀՀ, ք. Երևան, Վաղարշյան 21, բն. 8)

«Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ի
ներկայացուցիչ՝ Բաբկեն Դավթյանին
(ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 17 շենք, բն. 52)

«Իսոյան Եղբայրներ» ՍՊԸ-ին
(ՀՀ, ք. Երևան, Մարգարյան 20/3, բն.16)

«ՄԱՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝
Մնացական Շահգալդյանին
(ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի փողոց, 1 շենք, բն. 127)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեին
(ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 3,7)

«Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին
(ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 10, 132-133 տարածք)

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին
(ՀՀ, ք. Երևան, Ամիրյան փող., 23/1)

Ա/Ձ Անահիտ Գուրգենի Սարգսյանին
(ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու 69, բն. 8)
«ԱՐՄՍՎՒՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին
(ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 10)

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին
(ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 4)

«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին
(ՀՀ, ք. Երևան, Խորենացի 47)


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի փետրվարի 08-ի որոշմամբ Ա/Ձ ԱՐՏՅՈՄ ՏԱՄԻԼԻ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ դիմումն ընդդեմ «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ» ՍՊԸ-ի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին ընդունվել է վարույթ և սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Վահագն Վիգենի Դավթյանը (որակավորման վկայականի համարը 005-18):
Դատարանի «Պարտապանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» 15.11.2022 թվականի որոշմամբ «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը հաստատվել է որպես վերջնական և պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 16.12.2022 թվականին՝ ժամը 11:00-ին:
Պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետի խախտմամբ՝ 20.04.2023 թվականին, «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Գալստյանը Դատարան է ներկայացրել պահանջ, որով Դատարանին խնդրել է պահանջը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները ճանաչել հարգելի և դրանք գրանցել համապատասխան հերթերում։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 2.1.-րդ մասի համաձայն՝ եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ ներկայացրած միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է պահանջը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա 15 օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ՝ այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին, պարտատերերին։ Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
Դատարանի «Դատական նիստ նշանակելու մասին» 28.04.2023 թվականի որոշմամբ «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Գալստյանի միջնորդությունը քննելու՝ պահանջների ներկայացման ժամկետի բաց թողնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար նշանակվել է դատական նիստ՝ 2023 թվականի մայիսի 19-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ, ք․ Երևան, Երվանդ Օտյան 53/2 հասցեում գտնվող թիվ 6 դատական նիստերի դահլիճում:
Վերը նշվածը հաշվի առնելով, սույնով ծանուցվում եք, որ թիվ ՍնԴ/0300/04/22 սնանկության գործով «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Գալստյանի միջնորդությունը քննելու՝ պահանջների ներկայացման ժամկետի բաց թողնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար նշանակվել է դատական նիստ՝ 2023 թվականի մայիսի 19-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ, ք․ Երևան, Երվանդ Օտյան 53/2 հասցեում գտնվող թիվ 6 դատական նիստերի դահլիճում:
Անհրաժեշտ է նշված օրը անձը հաստատող փաստաթղթով ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:
Նախազգուշացում – սույն հրապարակումից հետո՝ 7-րդ օրը, Դուք համարվում եք պատշաճ ծանուցված, հետևաբար Ձեր կողմից՝ առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայանալն, արգելք չէ գործի քննությունը Ձեր բացակայությամբ անցկացնելու համար:


ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 010 74-28-60

Էլ. փոստ`