Գործ հա. ԵԴ/65319/02/22 Պատասխանող՝ Վոլոդյա Հովհաննիսյան Հասցե` ՀՀ, ք. Երևան, Էրեբունի փ. 7, բն. 36
03.05.2023
Որպես պատասխանող կողմ, 2023 թվականի մայիսի 25-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/65319/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ընդդեմ Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:
Դատավորի օգնական Անի Թելունց
Հասցե` Հալաբյան 41ա
Հեռ..` +37410 511-813
Էլ. փոստ`