Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0016/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Սնեժանա Մարսելի Դանիելյանին ուղղված դատական ծանուցում:

08.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Սնեժանա Մարսելի Դանիելյանի, Մարսել Հովսեփի Դանիելյանի, Տատյանա Սերգեևնա Ռեբրովայի, Հովսեփ Մարսելի Դանիելյանի և Դիաննա Մարսելի Դանիելյանի՝ ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի 1-ին փողոցի թիվ 13/2 տան նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից Սնեժանա Մարսելի Դանիելյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերեր պատասխանողների կողմից Սնեժանա Մարսելի Դանիելյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում Սնեժանա Մարսելի Դանիելյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ է վերադարձվել Դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ դատավարական փաստաթղթերը և դատական ծանուցումն ուղարկվել է նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում (ՀՀ, ք. Գորիս, Անկախության 4/1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց և Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին ուղարկվելուց հետո յոթերորդ օրը Դուք համարվում եք ծանուցված:
Դատարանը (Դատավոր՝ Ա․ Հարությունյան) 13․04․2023 թվականին որոշում է կայացրել «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու, գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին»։
Որոշման համաձայն թիվ ՍԴ1/0016/02/19 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ 2023թ․ մայիսի 18-ին, ժամը՝ 15։15-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցեն` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Դատավորի օգնական՝ Ն․ Ալեքսանյան

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` 028425892

Էլ. փոստ`