Թիվ ԵԴ/1615/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ
09.05.2023
Քաղաքացիական գործով պատասխանող
Լենա Նազարյան
/ ք. Երևան, Գյուլբենկյան փողոց, 21-29/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի վարույթում է գտնվում ԵԴ/1615/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Քրիստինե Յուրիկի Մանուկյանի և Դավիթ Գագիկի Ավետիսյանի / օրինական ներկայացուցիչ Քրիստինե Յուրիկի Մանուկյան / ընդդեմ Լենա Վահանի Նազարյանի, <Ինտերստանոկ> գիտաարտադրական ձեռնարկություն ԲԲԸ-ի, Ստելլա Փարսադանի Գևորգյանի, Անդրանիկ Աշոտի Կարապետյանի, Ռաֆայել Գագիկի Ավետիսյանի, Դավիթ Աշոտի Կարապետյանի, Աննա Էդուարդի Սիմոնյանի, Աշոտ Համբարձումի Կարապետյանի, երրորդ անձինք` ՀՀ կադաստրի կոմիտե, Երևանի քաղաքապետարան` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41 թիվ ԵԴ/1615/02/20 քաղաքացիական գործով 28.06.2023թ.–ին, ժամը 15:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՜ Վ ԲԱՍՏԱՋՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 010-511-813 /+415/
Էլ. փոստ`