«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ և ՎԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 0740
11.05.2023
«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Մ․ՄԱԶՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 5/28
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՆՈՐԱՇԵՆ ԹՂՄ․/Շ/37/67
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի մայիսի 18-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129, 5-րդ հարկ հասցեում։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից տրամադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր՝ 4 էջ։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Սոնա Սարգսյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)
Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129
Հեռ..` 010-65-55-03,
Էլ. փոստ`