Թիվ ԵԴ/26237/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.05.2023
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26237/02/22
<<Այթի Էքսպերտիզա>> ՍՊԸ-ին
Ք. Երևան, Արղության 48
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում 2023 թվականի հունիսի 09ին ժամը 09:00-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արմտեկ>> ՍՊԸ-ի և <<Այթի Էքսպերտիզա>> ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀՈ ԵՄԾՁԲ-46-ծառայություն-2022 ծածկագրով երկփուլ մրցույթի գնահատող հանձնաժողովի՝ 14.04.2022թ. <<Այթի Էքսպերտիզա>> ՍՊԸ-ի և <<Արմտեկ>> ՍՊԸ-ի կոնսորցիումի կողմից ներկայացված հայտն անբավարար գնահատելու և մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես հայցվոր ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` հեռ.՝ 010511813/405/406
Էլ. փոստ`