Թիվ ԵԴ/6616/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:
16.05.2023
Գործ թիվ ԵԴ/6616/02/23
<<06>> մարտի 2023թ․
Քաղաքացիական գործով պատասխանող
Սերգեյ Լազարի Ֆիլիպոսյանցին
/ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի փ․ , 33 /25/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 03․03․2023 թվականի որոշմամբ <<Ակբա բանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Քրիստինե Թոխունց Արտուրի, Սերգեյ Լազարի Ֆիլիպոսյանց ՝ 2․196․921,00 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Հիմք ընդունելով վերը նշվածը հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Միաժամանակ, Դատարանը 03․03․2023 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ը նդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ վճիռը կհրապարակվի 29․05․2023 թվականին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա):
Պարզաբանում եմ, որ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեց ված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի սույն որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ
Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա
Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)
Էլ. փոստ`