Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ51968/02/22 քաղաքացիական գործով Սարգիս Նորայրի Մուսայելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/51968/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և պարզեցված կարգով քննելու մասին

21 ապրիլի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, ծանոթանալով ԵԴ/51968/02/22 քաղաքացիական գործին

ՊԱՐԶԵՑԻ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զ.Նախշքարյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիվերսալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Սարգիս Նորայրի Մուսայելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատավոր Զ. Նախշքարյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 06.04.2023թ մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 17.04.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/51968/02/22 քաղաքացիական գործն ընդունել վարույթ, գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Դատարանի եզրափակիչ ակտը կհարապարակվի 01.08.2023թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`