Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 07-2101 քաղաքացիական գործով ծանուցում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

18.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սուրիկ Աղվանի Ղազարյանին
(ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Արագած)

Թիվ 07-2101 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ ըստ հայցի Օվսաննա Աղվանի Սահակյանի ընդդեմ Սուրիկ Աղվանի Ղազարյանի՝ բնակելի տունը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարը բաժնային սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.02.2007 թվականի վճռի դեմ Պատասխանողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Դ.Խաչատրյան, դատավորներ՝ Վ.Ավանեսյան, Գ.Մատինյան) 11.05.2007 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա.Ոսկանյան) 23.03.2023 թվականի որոշմամբ թիվ 07-2101 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374) 49-48-11 (405)), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
Ծանոթագրություն: Տեղեկացվում եք, որ. «վճռի դեմ ներկայացված բողոքով` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը, իսկ որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը, ընդ որում, վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ, որը պետք է լինի ընթեռնելի: Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդված):

Դատավորի օգնական` Է. Շահբազյան


Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(374) 49-48-11 (405)

Էլ. փոստ`