Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԴ/28989/02/18 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

19.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Հովիկ Չոբանյանին
ք.Երևան, Բաբաջանյան փողոց, 89 շենք, բն. 15

Պատասխանող՝ Անահիտ Մարդանյանին
ք.Երևան, Նոր Արեշ 24 փ., տուն 18/3

ներկայացուցիչ՝ Ռոբերտ Մարտիրոսյանին
ք.Երևան, Գարեգին Նժդեհի 1, բն. 12

Ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ,
Անահիտ Մարդանյանի սնանկության գործով կառավարիչ
Արման Միքաելյանի ներկայացուցիչ՝ Սերգեյ Ադիբեկյանին
ք. Երևան, Տիգրան Մեծի 33-19

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է քննվել թիվ ԵԴ/28989/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Հովիկ Գառնիկի Չոբանյանի ընդդեմ Անահիտ Պավելի Մարդանյանի՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի ½-րդ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Վերոնշյալ քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արման Միքաելյանի ներկայացուցիչ Սերգեյ Ադիբեկյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 29.05.2023 թվականին, ժամը՝ 11:30 րոպեին, վերոնշյալ միջնորդության քննարկման նպատակով հրավիրվել է դատական նիստ, որը ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա.ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`