Թիվ ԵԴ/8346/02/23 քաղաքացիական գործով Կարեն Ռաֆիկի Սաֆարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
24.05.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8346/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
08 մայիսի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Ելենա Խաչատուրի Մանուչարյանի հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ Կարեն Ռաֆիկի Սաֆարյանի և Ֆլորա Սուրենի Մարուքյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը միակողմանի լուծելու և դրանից ծագած սեփականության իրավունքը դադարելու, նույն գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ փաստացի տիրապետման ու ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման և դրա պետական գրանցման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր քաղաքացիական դատարանի /դատավոր Լ.Սարգսյան/ 16.03.2023թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան 20.04.2023թ., մակագրվել դատավոր Ա.Մկրտչյանին և դատավորի աշխատակազմին է հանձնվել 02.05.2023թ.:
Հայցադիմումում բացակայում են հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, Դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ, վարույթ ընդունելու օր համարել սկզբնապես ներկայացնելու օրը՝ 03.03.2023թ.:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`