Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ57497/02/21 քաղաքացիական գործով Տիգրան Սասունիկի Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/57497/02/21

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

12 ապրիլի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, ծանոթանալով ԵԴ/57497/02/21քաղաքացիական գործին

ՊԱՐԶԵՑԻ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ընդդեմ Տիգրան Սասունիկի Խաչատրյանի՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման գումարը բռնագանձելու հետադարձ պահանջի մասին,:
Դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ քաղաքացիական գործը 03.04.2023թ մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 07.04.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/57497/02/21 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`