Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԱՆԴ/0689/02/14 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78

երրորդ անձ՝ Օֆիկ Հակոբյանին
Հասցե՝ ք Երևան Բաշինջաղյասն 1 նրբ 14/6
Դուք հանդիսանում եք ըստ հայցի Նարինե Ասատրյանի ընդդեմ Արման Մկրտչյանի, երրորդ անձինք` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Օֆիկ Հակոբյանի` Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 191,0 քմ մակերեսով հողամասի և դրանում առկա շինությունների 1/2 բաժնի նկատմամբ Արման Մկրտչյանի սեփականության իրավունքը ճանաչելու և այն ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, բաժնեմասի առանձնացման անհնարինության դեպքում Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը սեփականատերերի միջև բաշխելու՝ Արման Մկրտչյանին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով որպես երրորդ անձ, տեղեկացվում եք, որ դատական նիստը կկայանա 09․06․2023թվ.-ին ժամը 11։00-ին Խորենացու 162ա հասցեում/ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Էրեբունի նստավայր, նիստերի դահլիճ N 2/:Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, նիստերի դահլիճ N 2/:
Գործող, 2018թվ. ապրիլի 9-ից գործողության մեջ դրված ՀՀ քաղ. դատ. օր-ի 439 հոդվածի 4-րդ կետի համաձայն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել մինչև 2018թվ. ընդունված ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի ուժի մեջ մտնելը, հետևաբար քննության ենթակա հայցադիմումի համար կիրառելի են 1998թվ. հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղ. դատ. օր. հոդվածների պահանջները:
ՀՀ քաղ դատ օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ Գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով): Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով: Հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն իր պատասխանում, իսկ երրորդ անձը և դիմողը իրենց դիմումներում կարող են նշել իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵՎԳԵՆՅԱ ԲԱԼԱՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Խորենացի 162ա

Հեռ..` +374 10-57-74-44

Էլ. փոստ`