Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/2110/02/23

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ ԵԴ/2110/02/23
<<18>> մայիսի 2023թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲ ընկերությանը
/ ք. Երևան, Հյուսիային պ. 1./

Պատասխանող՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>>
հասարակական կազմակերպությանը
/ ք. Երևան, Հանրապետության 22,տարածք 2./

Պատասխանող՝ <<Ավտո էքսպերտ փորձագիտական>> ՍՊ ընկերությանը
/ ք. Երևան, Շահամիր Շահամիրյանի փ. 1շ., 123-124./

Պատասխանող՝ <<Անկախ փորձագիտական ինստիտուտ>> ՍՊ ընկերությանը
/ ք. Երևան, Շրջանային փ. 2/2շ., 411 գրասենյակ./

Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/2110/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Արմեն Սահակյանի ընդդեմ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության, <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲ ընկերության, <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության, <<Ավտո էքսպերտ փորձագիտական>> ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ <<Անկախ փորձագիտական ինստիտուտ>> ՍՊ ընկերության՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանարելու և որպես հետևանք՝ դրա հիման վրա որոշում-ծանուցումներն անվավեր ճանաչելու, ինչպես նաև պատահարի առաջացման պատճառների առաջնային փորձաքննության եզրակացությունն իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ դրա հիման վրա որոշում-ծանուցումներին օրինական ուժ տալու և դրանց հիման վրա Անուշ Սարգսյանին ապահովագրական հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, դատական նիստը հրավիրվել է 16.10.2023թ., ժամը 14:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ․ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`