Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0274/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

26.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0274/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25 մայիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

ծանոթանալով ըստ հայցի «Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հասատատության (այսուհետ՝ Համալսարան) ընդդեմ Րաֆֆի Աղաբեկի Աղասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Համալսարանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 28.02.2023թ. որոշմամբ: Դատարանը որոշել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 09.06.2023թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
12.04.2023թ. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում Րաֆֆի Աղասյանի անունից ստացվել է հայցադիմումի պատասխան փաստաթուղթ, որով առարկություն է ներկայացվել և վիճարկել է Համալսարանի կողմից ծառայության մատուցած լինելու փաստը:
Դատարանի 17.04.2023թ. որոշմամբ 25.05.2023թ. նշանակվել է դատկան նիստ, որին կողմերը չեն ներկայացել, ինչպես նաև գրավոր դիրքորոշում չեն ներկայացրել, հետևաբար հնարավոր չի եղել նրանցից ստանալ պարզաբանումներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Ծառայության մատուցված լինելու փաստի և ներկայացված առարկությամբ բարձրացված «վաղեմության փաստի» պարզաբանման նպատակով Դատարանն անհրաժեշտ է համարում նշանակել ևս մեկ դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 300-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Դատական նիստ նշանակել 13.06.2023թ.՝ ժամը 14:45-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:
2. Սույն քաղաքացիական գործով փոփոխել վճռի հրապարակման օրը:
3. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 27.06.2023թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ









Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`