Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/15450/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Անդրեյ Ռազմիկի Գարեգինյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

27.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև` Դատարան), քննարկելով քաղաքացիական գործով, ըստ հայցի Սամվել Վոլոդյայի Մելքոնյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Անդրեյ Ռազմիկի Գարեգինյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Սամվել Վոլոդյայի Մելքոնյանի ընդդեմ Անդրեյ Ռազմիկի Գարեգինյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 28.06.2023 թվականին, ժամը 16:45-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`