ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԴ/14033/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
31.05.2023
Հայցվորի ներկայացուցիչ Սյուզաննա Մովսեսյանին
ք. Երևան, Նանսենի փողոց 5/3 շենք, բն. 42
Երրորդ անձ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ-ին
ք. Երևան, Հալաբյան 41ա
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/14033/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԼՈւՅՍ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ գրավի իրավունքը դադարած ճանաչելու և որպես հետևանք գրավի իրավունքի պետական գրանցումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 11.07.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2
Հեռ..` 78-28-20
Էլ. փոստ`