Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԴ/4201/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվորի ներկայացուցիչ Ղևոնդ Պապոյանին
ք.Երևան, Ազատամարտիկների 51

Պատասխանող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին
ք.Երևան, Նալբանդյան 48 շենք


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/4201/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Իգնատի Եղիազարյանի ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի` 19.07.2018 թվականին կնքված թիվ G18-032372 գրավի (հիփոթեքի) պայմանագրի նկատմամբ առոչինչ (շինծու) գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 29.06.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`