Թիվ ԵԴ/16849/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.06.2023
Քաղաքացիական գործով պատասխանող
Լալա Աբաջյան
/ք․ Երևան, Սունդուկյան փողոց, տուն 58/2/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/16849/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Անահիտ Ալեքսանի Խաչատրյանի և Սարգիս Ալեքսանի Սեդրակյանի ընդդեմ պատասխանողներ Լարիսա Վլադիմիրի Ենոքյանի, Ենոք Աբաջյանի, Լաուրա Աբաջյանի, Լալա Աբաջյանի` բաժնեմասի առանձնացման պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/16849/02/21 քաղաքացիական գործով 06.07.2023թ.–ին, ժամը 17:30-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Դատավորի օգնական` Վ. Բաստաջյան
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 010-511-813 /+415/
Էլ. փոստ`