Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ 27-ՐԴ ՇԵՆՔԻ N 10 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՏԻԳՐԱՆ ԶԱՎԵՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն <<Տեղական ինքանակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 01․06․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Նոր Հաճն համայնքի, Չարենցի փողոց շենք 27, N 10 բնակարանի բնակիչ Տիգրան Զավենի Պետրոսյանին պատկանող Ջերմուկ համայնքի, Շահումյան 3 հասցեում գտնվող, 10-002-0012-0006-001-003 և 10-002-0012-0006-001-004 ծածկագրերով անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունը 2019-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 523797 դրամ, որից տույժ՝ 93531 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, ուր վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1.Նոր Հաճն համայնքի Չարենցի փողոցի 27-րդ շենքի N 10 բնակարանի բնակիչ Տիգրան Զավենի Պետրոսյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 523797 (հինգ հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ՝ որից 250142 ՀՀ դրամ շենք-շինության գույքահարկ - (վճարման հաշվհեհամար 900365031013), և 273655 ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365000331):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Զավենի Պետրոսյանից որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`