Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0084/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

06.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝ Անժելա Նիկոլայի Թամրազյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Այրում, գ. Բագրատաշեն, 12փ., 13 շ., 1 բն.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0084/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


25 մայիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Անժելա Նիկոլայի Թամրազյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Էդուարդ Վլադիմիրի Թամրազյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործով հայցվորի միջնորդությունը՝ փորձաքննություն նշանակելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն գործով 25.05.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը քննարկել է հայցվորի միջնորդությունը՝ փորձաքննություն նշանակելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման ենթակա այն փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, և առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց առաջին ատյանի դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Եթե համապատասխան փորձաքննություն կատարելու համար պահանջվում է լիցենզիա կամ որակավորում, գործին մասնակցող անձը միջնորդությանը կից ներկայացնում է նրա կողմից առաջարկվող մասնագիտացված փորձագիտական հաստատության կամ փորձագետի կողմից այդպիսի փորձաքննություն կատարելու իրավասությունը հավաստող ապացույց:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելիս առաջին ատյանի դատարանը փորձագետին կարող է առաջադրել միայն այն հարցերը, որոնք ներկայացրել են գործին մասնակցող անձինք: Առաջին ատյանի դատարանը, ելնելով ապացուցման ենթակա փաստի էությունից և բովանդակությունից, իրավունք ունի շտկելու առաջադրված հարցը: (...)
Նկատի ունենալով, որ Դատարանը 18.04.2023թ. որոշմամբ սույն գործով ապացուցման ենթակա փաստեր է սահմանել «Անժելա Նիկոլայի Թամրազյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը» և «Անժելա Նիկոլայի Թամրազյանի բաժնի շուկայական արժեքը», իսկ հայցվորը միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն, Դատարանը գտնում է, որ նշված ապացուցման ենթակա փաստերը պարզելու համար սույն գործով անհրաժեշտ է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն՝ փորձագետ(ներ)ին առաջադրելով հայցվորի ներկայացրած հետևյալ հարցերը.
1. հնարավո՞ր է արդյոք թիվ 1497961 սեփականության վկայականով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող «Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն, գյուղատնտեսական հող» անշարժ գույքից բնեղենով առանձնացնել Անժելա Նիկոլայի Թամրազյանի բաժինը, եթե այո, ապա ի՞նչ կարգով,
2. որքա՞ն է կազմում անշարժ գույքի շուկայական արժեքը և որքա՞ն է կազմում անշարժ գույքում Անժելա Նիկոլայի Թամրազյանի բաժնի շուկայական արժեքը:
Հայցվորը միջնորդել է փորձաքննության կատարումը հանձնարարել «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊԸ-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե նշանակվել է փորձաքննություն:
Նկատի ունենալով, որ սույն գործով նշանակվում է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և առանց փորձագետի եզրակացության՝ գործի հետագա քննությունն աննպատակահարմար է, Դատարանը գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կասեցման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 5-րդ, 86-րդ, 87-րդ, 157-րդ, 158-րդ, 199-րդ, 200-րդ և 360-362-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հայցվոր «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության միջնորդությունը բավարարել: Սույն քաղաքացիական գործով նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊԸ-ին:
2. Փորձագետ(ներ)ին առաջադրել հետևյալ հարցերը.
2.1 հնարավո՞ր է արդյոք թիվ 1497961 սեփականության վկայականով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող «Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն, գյուղատնտեսական հող» անշարժ գույքից բնեղենով առանձնացնել Անժելա Նիկոլայի Թամրազյանի բաժինը, եթե այո, ապա ի՞նչ կարգով,
2.2 որքա՞ն է կազմում անշարժ գույքի շուկայական արժեքը և որքա՞ն է կազմում անշարժ գույքում Անժելա Նիկոլայի Թամրազյանի բաժնի շուկայական արժեքը:
3. Հանձնարարել «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊԸ-ի ղեկավարին՝ փորձագետ(ներ)ին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և նախազգուշացնելու մասին ստորագրությունը եզրակացության հետ միասին ուղարկել դատարան։
4. Փորձաքննության կատարման համար «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊԸ-ի փորձագետ(ներ)ին տրամադրել վերը նշված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճեն։
5. Փորձաքննության հետ կապված ծախսերը դնել հայցվոր «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության վրա, իսկ վերջնական դատական ակտ կայացնելիս անդրադառնալ սույն ծախսերը կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով բաշխելու հարցին:
6. Քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին դատարանին հայտնի դառնալը։

Որոշումը՝ փորձաքննություն նշանակելու մասով, ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Որոշումը՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ











Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`