Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/1437/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

08.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Մհեր Դավիթի Համբարձումյանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թղմ., 1, 3)

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (պետական գրանցման համար՝ 40, պետական գրանցման վկայականի համար՝ 0176, ՀՎՀՀ 01500362, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48) ներկայացուցիչ Սիրանուշ Գագիկի Գրիգորյանի կողմից 2023 թվականի մայիսի 03-ին դիմում է մուտքագրվել Դատարան՝ Մհեր Դավիթի Համբարձումյանին (նույնականացման քարտ՝ 002857274, տրված՝ 27.04.2015թ., 044-ի կողմից, հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թղմ., 1, 3) սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դիմումը դատավոր Լ. Սաղոյանին է հանձնվել 2023 թվականի մայիսի 04-ին և նույն օրը Դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2023 թվականի մայիսի 04-ի որոշումը, դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2023 թվականի մայիսի 05-ին ուղարկվել են պարտապան Մհեր Դավիթի Համբարձումյանին՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս, 3 թաղ., 1,3 հասցեով, որոնք պարունակող առաքանին 2023 թվականի մայիսի 19-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2023 թվականի մայիսի 04-ի որոշումը, դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2023 թվականի մայիսի 23-ին կրկին ուղարկվել են պարտապան Մհեր Դավիթի Համբարձումյանին՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս, 3 թաղ., 1,3 հասցեով, որոնք պարունակող առաքանին 2023 թվականի հունիսի 03-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/1437/04/23 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումները դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։
Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 743008

Էլ. փոստ`