Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4789/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

09.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Մարիամ Պողոսյանին (Դռնոյանին)
(ՀՀ Արարատի մարզ, գյուղ Այնթապ,
7-րդ փող., տուն 31)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Հակոբ Սարդարյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Գեղամ Պողոսյան, Լարիսա Պողոսյան, Անդրանիկ Պողոսյան, Սյուզաննա Պողոսյան (Մարտիրոսյան) և Մարիամ Պողոսյան (Դռնոյան)՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ գյուղի 03-012-0254-0013 ծածկագրով 0,28հա վարելահողի նկատմամբ Գեղամ Պողոսյանի, Լարիսա Պողոսյանի, Անդրանիկ Պողոսյանի, Սյուզաննա Պողոսյանի և Մարիամ Պողոսյանի անվամբ 20.05.2000 թվականին թիվ 0262794 գրանցման միասնական 03-012-4-7 մատյանի 000037 համարի տակ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 27.06.2023 թվականի ժամը 11:35-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`