Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/3535/02/14 քաղաքացիական գործի ծանուցում:

09.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս և 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ԵԱՔԴ/3535/02/14
<<08>> հունիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Պետրոս Ղազարյանին
/ք.Երևան, Դրոյի 11 շ., բն. 42/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Դավիթ Խառատյանի ընդդեմ Ասիա, Ավագ, Պետրոս, Մհեր և Ալլա Ղազարյանների` փոխառության` 9.381 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի, սկսած 29.07.2014թ.-ից մինչև պարտքի մարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի` Պետիկ, Ասիա, Ավագ, Պետրոս, Մհեր և Ալլա Ղազարյանների ընդդեմ Դավիթ Խառատյանի` Երևան քաղաքի Դրոյի 11-րդ շենքի թիվ 42 հասցեի բնակարանի նկատմամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման կողմից 26.04.2014թ. Դավիթ Խառատյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հուլիսի <<25>>-ին, ժամը՝ <<10:50>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`