Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/2412/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Գրիգորի Միխայիլի Դոխոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

13.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Կապիտալ Էսթեյթ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Գրիգորի Միխայիլի Դոխոյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

Ընկերության ներկայացուցիչը, դիմելով դատարան ըննդեմ Պատասխանողի, խնդրել է պարտավորեցնել Պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ այն հրապարակելով հարցազրույցի ձևաչափով:
Հայցադիմումը դատարանում մուտքագրվել է 27.04.2023 թվականին և կազմվել թիվ ԵԴ2/2412/02/23 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 03.05.2023 թվականին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը, Դատարանը գտնում է, որ որ այն պետք է ընդունել վարույթ, քանի որ առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ, 121-րդ, 122-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. <<Կապիտալ Էսթեյթ>> ՍՊԸ-ի ընդդեմ Գրիգորի Միխայիլի Դոխոյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`