Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/1283/02/17 քաղաքացիական գործով «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

13.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/1283/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի ստ հայցի Սոնյա Վիլսոնի Մաքլեոդի ընդդեմ Վաչագան Սարկիսյանի, երրորդ անձ՝ «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության՝ 23.12.2014թ.-ին Սոնյա Մաքլեոդի և Վաչագան Սարկիսյանի միջև կնքված «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասի նկատմամբ Սոնյա Մաքլեոդի սեփականության իրավունքը վերականգնելու, 2014 թվականի ֆինանսական տարուց սկսած Վաչագան Սարկիսյանից «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության բաշխված շահույթի 57 տոկոսը բռնագանձելու պահանջների մասին և ըստ Վաչագան Սարկիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սոնյա Վիլսոնի Մաքլեոդի, երրորդ անձ «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) 03.12.2014թ.-ի կնքված «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու, «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ Վաչագան Սարկիսյանի սեփականության իրավուվքը վերականգնելու, Սոնյա Վիլսոնի Մաքլեոդից 2014թ.-ի ֆինանսական տարուց սկսած «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) բաշխված շահույթի 50 տոկոսը բռնագանձելու պահանջի մասին: 25.05.2023 թվականին հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 19․09.2023թ., ժամը 12։00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`