Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/1373/02/22 քաղաքացիական գործով Որպես պատասխանող ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՄԻԿՈՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ուղղված դատական

14.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՄԻԿՈՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ
/ Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մոսկովյան փողոց, 56 շենք, 34 բն./

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հերմինե Մնացականի Այվազյանի ընդդեմ Փառանձեմ Մամիկոնի Այվազյանի, Արմեն Մամիկոնի Այվազյանի և Անահիտ Անաստասի Այվազյանի` սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջի մասին:
Դատարանի 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ որպես պատասխանող ներգրավված Փառանձեմ Մամիկոնի Այվազյանը փոխարինվել է պատշաճ պատասխանողով և որպես պատշաճ պատասխանող է ներգրավել Ռուզաննա Մամիկոնի Մինասյանը:
Տեղեկացվում եք, որ դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2023 թվականի հունիսի 23-ին, ժամը 12:00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանողներ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`