Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/64993/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/64993/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Յուրիկ Փայլակի Սաղաթելյանին
ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Մ. Ավետիսյան 2-րդ փողոց, տուն 46

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայաստանի Էլեկտրական Ցանցեր>> ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Յուրիկ Փայլակի Սաղաթելյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
<<Հայաստանի Էլեկտրական Ցանցեր>> ՓԲԸ-ի կողմից 05.06.2023 թվականին ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ միջնորդությունը քննարկելու վերաբերյալ դատական նիստ է հրավիրվել 2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 13:55-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրոի 196-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով լրացուցիչ վճիռ կայացնելու միջնորդության, որը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`