Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր Թիվ ԵԴ/8624/02/21 քաղաքացիական գործով ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ

15.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջինմ ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/8624/02/21

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ

Հայցվոր` Գայանե Դավթյանի

/ք.Երևան, Դավթաշեն 6-րդ փող., 28 տուն/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթ է գտնվում թիվ ԵԴ/8624/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Սահակի Դավթյանի ընդդեմ Արմեն Սամվելի Իսրաելյանի, Գայանե Սամվելի Իսրաելյանի, Լաուռա Ռազմիկի Մակարյանի, երրորդ անձիք՝ Գայանե Ռոմանի Ադամյան, Աշոտ Պետրոսի Զանազյան, Վահան Զալիբեկի Քոչարյան՝ համատեղ սեփականության ներքո գտնվող անշարժ գույքի հողամասը բաժանելու և դրանից հայցվորին սեփականության իրավունքով պատկանող բաժինն առանձնացնելու պահանջների մասին: Դուք որպես հայցվոր ` տեղեկացվում եք դատական նիստի մասին, որը տեղի կունենա 28.06.2023թ., ժամը՝ 14:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում նստավայարը Արաբկիր, /հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, դահլիճ 9/:

Միաժամանակ դատարանը նախազգուշացնում է Ձեզ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


Դատավորի գործավար Ս.Մաթևոսյան

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 209 092

Էլ. փոստ`