Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գագիկ Իսմեդի Հարությունյանին, Քնարիկ Թալիշի Քոչարյանին թիվ ԵԴ/10923/02/22

16.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Գագիկ Իսմեդի Հարությունյանի, Քնարիկ Թալիշի Քոչարյանի՝ Գագիկ Իսմեդի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա, տուն 23/5 հասցեում գտնվող անշարժ գույքից վերջինիս բաժինն առանձնացնելու, Գագիկ Իսմեդի Հարությունյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու, Գագիկ Իսմեդի Հարությունյանի բաժնի դիմաց ստացված գումարները թիվ ԵԴ/1039/17/19 կատարողական թերթով նշված պարտավորությունների մարմանն ուղղելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/10923/02/22 քաղաքացիական գործով 06.06.2023 թվականին, ժամը 14:30-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 03.11.2023 թվականին, ժամը 12:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՄԱԴԼԵՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`