Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ3/0042/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում

16.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ3/0042/02/23 N Ե _____ /23
16 հունիսի 2023 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Արփիկ Վաչիկի Մխոյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Գետափնյա փողոց, տուն 58/

Երրորդ անձինք՝ Մարիամ Վաչիկի Մխոյանին
Իզաբելա Բարսեղի Մխոյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Երևանյան փողոց, 3 թաղամաս, 130 տուն/


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Արփիկ Վաչիկի Մխոյանի՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Մարիամ Վաչիկի Մխոյանի և Իզաբելա Բարսեղի Մխոյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Պատասխանողին և երրորդ անձանց հասցեագրված փոստային ծրարները հետ են վերադարձվել դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:


Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`