Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/2196/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ՝ Սերոբ Վարուժանի Գրիգորյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մրազ, Մարմաշեն համայնք, Մայիսյան 8 փող., տուն 13)


Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/2196/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի մայիսի 22-ին ժամը 12:10-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հուլիսի 17-ին ժամը 16:30-ին (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև համապատասխան լիազորագրով):
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիակն դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐ՝Ա.ՍԱՐՈՅԱՆ



Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան



Հասցե` ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244-5-53-04

Էլ. փոստ`