Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/3719/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

20.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հրապարակ 7
ՇԴ-25-Ե
16.06.2023թ.
Գործ թիվ ՇԴ/3719/02/22


Հայցվոր<<ԱՐԱՐԱՏԲԱՆԿ>> ԲԲԸ-ին
(հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 87շ., թիվ 85 )


Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2023 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշմամբ <<ԱՐԱՐԱՏԲԱՆԿ>> ԲԲԸ-ի ընդդեմ Ժոռա Լյուդվիկի Ալեքսանյանի, Հովհաննես Ժորայի Ալեքսանյանի, Նազելի Պետրոսի Մկրտչյանի, Նորիկ Ժորայի Ալեքսանյանի, Լուսինե Սմբատի Շահբազյանի, Ժաննա Հովհաննեսի Ալեքսանյանի, Ժորա Հովհաննեսի Ալեքսանյանի (օրինական ներկայացուցիչ՝ Հովհաննես Ժորայի Ալեքսանյան և Նազելի Պետրոսի Մկրտչյան), Միլենա Նորիկի Ալեքսանյանի (օրինական ներկայացուցիչ՝ Նորիկ Ժորայի Ալեքսանյան և Լուսինե Սմբատի Շահբազյան) և Նարեկ Նորիկի Ալեքսանյանի (օրինական ներկայացուցիչ՝ Նորիկ Ժորայի Ալեքսանյան և Լուսինե Սմբատի Շահբազյան)՝ վտարման պահանջի մասինթիվ ՇԴ/3719/02/22 քաղաքացիական գործով 20.06.2023 թվականին, ժամը 11:20-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես հայցվոր, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2023 թվականի հուլիսի 20-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 11:20-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ, Ձեզ, որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության հայցվոր կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Նշված հոդվածի համաձայն դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են


չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



Դատավորի օգնական` Գ. Հակոբյան


Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031253369

Էլ. փոստ`