Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍՆԴ/0341/04/19 սնանկության գործով ծանուցագիր

20.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Զոյա Հրանտի Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պարտապան՝ Զոյա Հրանտի Աղաջանյանին
/Արարատի մարզ, գ. Այգեզարդ, Խ. Աբովյան 19/

ՀՀ սնանկության դատարանի 29.06.2022թ. թիվ ՍՆԴ/0341/04/19 վճռով Զոյա Հրանտի Աղաջանյանը /հասցե՝ Արարատի մարզ, գ. Այգեզարդ, Խ. Աբովյան 19, անձնագիր՝ AM0205553, տրված 18.02.2011թ., 001-ի կողմից/ ճանաչվել է սնանկ, նույն դատարանի 08.07.2022թ. որոշմամբ ես նշանակվել եմ սնանկության գործով կառավարիչ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն, պարտապանի գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու ծրագիրը պետք է հաստատվի պարտատերերի ժողովի կողմից: Այս կապակցությամբ 28.04.2023 թվականին ժամը 13:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319 հասցեում իմ կողմից հրավիրվել է Զոյա Հրանտի Աղաջանյանի սնանկության գործով պարտատերերի ժողով, որն օրենքով սահամանված կարգով հաստատել է իմ կողմից Զոյա Հրանտի Աղաջանյանի սնանկության գործընթացը շարունակելու և օրենքով նախատեսված բոլոր գործողությունները ձեռնարկելու առաջարկը:
Վերոգրյալի հիման վրա և առաջնորդվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 1-ին մասի հիմքով՝ ծանուցվում է Ձեզ այն մասին, որ Ձեզ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Արարատի մարզ, Այգեզարդ համայնքում գտնվող 03-009-0245-0019 կադաստրային ծածկագրով և 03-009-0245-0031 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերի բաց դասական եղանակով աճուրդ–վաճառքի թույլատվության մասին միջնորդություն է ներկայացվելու ՀՀ սնանկության դատարան, որի նախնական անցկացման օրը նշանակված է 29.06.2023 թվականին, ժամը 12:00-ին «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում՝ ք. Երևան Արշակունյաց 5, 311 տարածք հասցեում հետևյալ լոտերով.
• ԼՈՏ 1. ԼՈՏ 1. ՀՀ, Արարատի մարզ, Այգեզարդ համայնքում գտնվող 03-009-0245-0019 կադաստրային ծածկագրով անշարժ գույք, մեկնարկային գինը՝ 1.200.000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ,
• ԼՈՏ 2. ՀՀ, Արարատի մարզ, Այգեզարդ համայնքում գտնվող 03-009-0245-0031 կադաստրային ծածկագրով անշարժ գույք, մեկնարկային գինր՝ 3.900.000 /երեք միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Զոյա Հրանտի Աղաջանյանի
սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյան

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`