Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Ջեմմա Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.06.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ջեմմա Թադևոսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արման Սարգսյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.05.2023թ.-ին հայտարարած, Ա/Ձ Ջեմմա Թադևոսյանին պատկանող անշարժ գույքի ` բաց դասական եղանակով, մեկ լոտերով աճուրդի վերաբերյալ հայտարարության մեջ տեղի է ունեցել վրիպակ, այն է՝ աճուրդը նշանակած է եղել 24.06.2023 թ.-ին, որը հանդիսանում է շաբաթ օր՝ ոչ աշխատանքային օր:Սույնով տրվում է Ա/Ձ Ջեմմա Թադևոսյանին պատկանող գույքի` բաց դասական եղանակով, մեկ լոտով աճուրդի վերաբերյալ ճշգրտված հայտարարությունը:
2023թ. մայիսի12-ին, Ա/Ձ Ջեմմա Թադևոսյանին պատկանող անշարժ գույքի` բաց դասական եղանակով, մեկ լոտով աճուրդը, չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
2023թ.հունիսի 28-ին, ժամը 16.00-ին Ա/Ձ Ջեմմա Թադևոսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5 շենքի, 311 սենյակ հասցեում կանցկացվի՝ Ա/Ձ Ջեմմա Թադևոսյանին պատկանող անշարժ գույքի` բաց դասական եղանակով, մեկ լոտով աճուրդը, այն է՝
Լոտ 1. ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նորագյուղ թաղ., թիվ 377/3 հասցեի անշարժ գույքը – 6973569 ՀՀ դրամ: Բնակելի տան շահագործման տարեթիվը՝ մոտ 1970-ական, հողամասի մակերեսը՝ 125.91 քմ, շենքի մակերեսը՝ 180.7 քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, շինության հիմքը՝ գծային, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, պատերի շարվածքը՝ քարե, ցեմենտ ավազյա շաղախի կիրառմամբ: Պատուհանները՝ մետաղապլաստե, փայտե: Առաջին հարկի ներքին հարդարման աշխատանքներն անավարտ են, երկրորդը՝ հին վերանորոգում:
Ընդհանուր առմամբ, բնակելի տան արտաքին և ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, հողի վարձակալության, հողի հարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում, գույքի պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն, Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և Ա/Ձ-ի դեպքում` դրանց պետական գրանցումն հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթ, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը և այն պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակում բացված թիվ 1150002127837874 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում՝ աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են մինչև 2023թ-ի հունիսի 27-ը, ժամը 16.00 զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, սենյակ 211

Հեռ..` +37498407919

Էլ. փոստ`