Թիվ ՇԴ/1379/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր
22.06.2023
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
3101, Գյումրի, Անկախության հրապարակ 7
ՇԴ-25-Ե
28.10.2022թ.
Գործ թիվ ՇԴ/1379/02/22
Հայցվոր՝ <<ԿԱՄՈՒՐՋ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի
Ներկայացուցիչ՝ Սամվել Վարդանյանին
(հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 123
Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2022 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշմամբ <<ԿԱՄՈՒՐՋ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Միխայիլի Հովսոյանի, Կարինե Վաղինակի Հովսոյանի, Միխաիլ Հարությունի Հովսոյանի, Վազգեն Վահանի Հովսոյանի և Դավիթ Վաչագանի Ֆարզադյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/1379/02/22 քաղաքացիական գործով 24.11.2022 թվականին, ժամը 17:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես հայցվոր, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2022 թվականի նոյեմբերի 24-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 17:30-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ, Ձեզ, որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության հայցվոր կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Նշված հոդվածի համաձայն դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Առդիր՝ որոշումը <<1>> թերթ
Դատավորի օգնական` Գ. Հակոբյան
Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7
Հեռ..` 031253369
Էլ. փոստ`