Թիվ ԵԴ/65836/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
23.06.2023
Պատասխանող՝ Արթուր Մանուկյանին
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Անտառային 45
Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/65836/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Գրիգորի Դոխոյանի և Գրիգոր Ավետիսյանի ընդդեմ ՙՌԱՖԱՅԵԼ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Մանուկյանի՝ կարգադրագրի կետը կատարել պարտավորեցնելու պահանջի մասին:
Գործի նյութերում գտնվող տվյալների համաձայն՝ Արթուր Մանուկյանի հաշվառման հասցեն է ՀՀ ք. Երևան, Անտառային 45:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դատավորի օգնական Էլ.Մեսրոպյան
Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +37410 20-90-92
Էլ. փոստ`