Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

Գործ ՍԴ/0365/02/23
23.06.2023թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող` Ալբերտ Արմենի Պետրոսյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Երկաթուղայինների փողոց 1/24
22 հունիսի 2023թ. ք․ Կապան

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան), դատավոր Գուրգեն Քոթանջյանի նախագահությամբ, նախնական դատական նիստում քննելով «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ը ընդդեմ Գևորգ Արմենի Պետրոսյանի, Ալբերտ Արմենի Պետրոսյանի, Արծվիկ Արսենի Ասատրյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի մեջ պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին թիվ ՍԴ/0365/02/23 քաղաքացիական գործըով փորձաքննություն նշանակելոի հարցը․
Ո Ր Ո Շ Ե Ց
Ներկայացված միջնորդությունը բավարարել։
Նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն և փորձագետին առաջադրել միջնորդությամբ առաջադրված հետևյալ հարցերը․
Ըստ թիվ 2096276 վկայականի տվյալների ՀՀ Սյունիքի մարզ, Կաղնուտ համայնքում գտնվող անշարժ գույքի մեջ բնեղենով հնարավոր է առանձնացնել Գևորգ Արմենի Պետրոսյանի բաժինը, եթե այո, ապա տրամադրել առանձնացման բոլոր հնարավոր եղանակները։
Որքան է կազմում նույն անշարժ գույքի շուկայական արժեքը։
Փորձաքննության կատարումը հանձնարարել Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն ՍՊԸ-ին։
Փորձագիտական հաստատության ղեկավարին հանձնարարել, որպեսզի նախազգուշացնի փորձագետին/փորձագետներին/ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Նախազգուշացման մասին վերցնել ստորագրություն և կցել եզրակացությանը։
Չխոչընդոտել գործին մասնակցող անձանց ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները:
Փորձաքննության համար վճարումը կատարել հայցվորի հաշվին՝ եզրափակիչ դատական ակտով անդրադառնալ դրա հնարավոր վերաբաշխման հարցին։
Փորձաքննության համար տրամադրվում են անշարժ գույքի վկայականի, հայցադիմումի և միջնորդության պատճենները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԴԱՏԱՎՈՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2

Հեռ..` +374(0285)2-73-02

Էլ. փոստ`