Թիվ ԵԴ/3626/02/23 քաղաքացիական գործով Արսեն Սպարտակի Գինոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
26.06.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3626/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
13 փետրվարի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Սուրեն Սամվելի Հանիսյանի հայցադիմումին /այսուհետև՝ Հայցադիմում/ ընդդեմ Արսեն Սպարտակի Գինոսյանի, Գասպար Սերգեյի Հովակիմյանի, Սամվել Սուրենի Հանիսյանի՝ առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել և դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 30.01.2023թ., դատավորի աշխատակազմին է տրամադրվել 02.02.2023թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`