Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ1/0397/02/22 քաղաքացիկանա գործով դատական ծանուցագիր

27.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Էլմար Գրիշայի Նաթոսյանին
/Արմավիրի մարզ, ք.Էջմիածին,Ն.Դարբինյան փողոց 2-րդ փակուղի, տուն 4/

Քաղաքացիական գործ՝ ԱՐԴ1/0397/02/22


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.03.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել գործին մասնակից չդարձած անձ Հովակիմ Պատիկյանի ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ1/0397/02/22 քաղաքացիական գործով /ըստ դիմումի Էլմար Գրիշայի Նաթոսյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստը հաստատելու պահանջի մասին/ կայացված 23.12.2022 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «Արմավիրի մարզ,ք.Էջմիածին,Ն.Դարբինյան փողոց 2-րդ փակուղի, տուն 4» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`