Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0146/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

28.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝ «Սլովակիա» ՍՊԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Պ. Սևակի 8/1 շենք


ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am

ԴԴԱ-15/Ե_______________
«_____» _______________ 2023թ.
Հայցվոր «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ՝
Էմիլ Ամիրխանյանին
Հասցե՝ ք. Երևան, Բյուզանդ 17, 4 հարկ, սենյակ 38
Պատասխանողներ՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Աչաջուր, Հրապարակի 4
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքին
Հասցե՝ Տավուշի մարզ, 2 փող., 1 նրբ., 1 տուն
Լևոն Խոջայանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 13 փող., 23 տ.
Արթուր Խոջայանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 13 փող., 23 տ.
Արտակ Խոջայանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 13 փող., 23 տ.
Սերոժ Խոջայանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 13 փող., 23 տ.
Սիրամարգ Մնացականյանին
Հասցե՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 3 Շ, 18/8
«Սլովակիա» ՍՊԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Պ. Սևակի 8/1 շենք
Արսեն Մնացականյանին
Արշակ Մնացականյանին
Աննա Մնացականյանին
Սոֆյա Գրիգորյանին
Երրորդ անձ «Տավուշ հոլդինգ» ՍՊԸ–ի ներկայացուցիչ՝
Սոս Քարամյանին
Հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 24/1 շ., բն. 26

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) թիվ ՏԴ/0146/02/19 քաղաքացիական գործով «Ապացուցման պարտականությունը բաշխելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Սույն գործով դատական նիստ է նշանակված 2023 թվականի հուլիսի 03-ին՝ ժամը 15:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Միաժամանակ տեղեկացնում ենք.
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոփոխվել հայցի առարկան կամ հիմքը, ինչպես նաև չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց:
 Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ չի կարող ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու մասին գրավոր միջնորդություն, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ընթացքում իրենից անկախ պատճառներով զրկված է եղել հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը վկայակոչելու հնարավորությունից:
 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝
 հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.
 դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:
 Գործի նոր քննության ժամանակ նոր ապացույց թույլատրելու դեպքում դրանով ապացուցման ենթակա փաստը հաստատող կամ մերժող նոր ապացույց կարող են ներկայացնել նաև գործին մասնակցող մյուս անձինք, բացառությամբ այն դեպքի, երբ գործի նախորդ քննության ժամանակ այդ փաստի ապացուցման պարտականությունը դրված է եղել նրանց վրա:
 Գործի նախորդ քննությունների ժամանակ չթույլատրված ապացույցները նոր քննության ժամանակ ենթակա չեն հետազոտման և գնահատման, բացառությամբ այն դեպքի, երբ դատական ակտը բեկանվել է տվյալ ապացույցը թույլատրված չլինելու հիմքով:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:


Առդիր՝ «1» թերթից:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`