Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/2569/02/15 քաղաքացիական գործով Արտաշես Մարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

29.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2569/02/15




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 մայիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա.Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի ըստ հայցի «Մեգատրոն» ՍՊ ընկերության ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության, Հայկ Միրզոյանի, Աննա Սարիբեկյանի, երրորդ անձ Արտաշես Մարգարյան՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է գտնվել ԵԿԴ/2569/02/15 քաղաքացիական գործը:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ թիվ ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործը 01.09.2022թ. մակագրվել և 05.09.2022թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանի 12.09.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, նշանակվել է նախնական դատական նիստ՝ 20.10.2022թ., այնուհետև՝ 31.01.2023թ.:
31.03.2023թ. նախնական դատական նիստում Դատարանը կատարել է ապացուցման պարտականության բաշխում և հրավիրել է նախնական դատական նիստ՝ 11.05.2023թ.:
Կողմերը դատական նիստին չեն ներկայացել:
Նախնական դատական նիստերի ընթացքում իրականացվել են 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-8 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար գործը նախապատրաստված է դատաքննության:
Ղեկավարվելով 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-9 հոդվածով՝ դատարանը
ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/23615/02/19 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 17.10.2023թ., ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» /ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`