Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/66668/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Պատասխանող՝ <<ԿԱՆԱՐՄ>> ՍՊԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Էրեբունի, Խաղաղ Դոնի փողոց, շենք 23, բնակարան 324/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր Ա.Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի Անուշ Ռազմիկի Դաբաղյանի ընդդեմ <<ԿԱՆԱՐՄ>> ՍՊԸ-ի՝ թիվ N Ն5-22 առ 24.11.2022 թվականի, թիվ N Ն6-22 առ 25.11.2022 թվականի և N 09-22 առ 29.11.2022 թվականի հրամաններն անվավեր ճանաչելու, հայցվորին իր նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԴ/66668/02/22 քաղաքացիական գործը:

2023 թվականի մայիսի 17-ին դատարանը կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, որը դատարանի աշխատակազմի 2023 թվականի մայիսի 19-ի գրությամբ ուղարկվել է Ձեզ, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերով փոստային ծրարը փոստային ծառայության կողմից վերադարձվել է դատարան։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը (ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը) դեպոնացված են առաջին ատյանի դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`