Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/60914/02/22 քաղաքացիական գործով Հենրիկ Վահանի Բաղդասարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

29.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/60914/02/22 քաղաքացիական գործով «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Հենրիկ Վահանի Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, 02.05.2023 թվականին հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 28․11․2023թ., ժամը 10:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ datalex.am տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ. Մանուչարյան

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`